Հայաստանը շարունակում է մնալ «մասամբ ազատ» երկիր. Freedom House
24 Մարտի 2026, 18:00
Freedom House-ի «Freedom in the World 2026» նոր զեկույցում նշվում է, որ 2025 թվականին քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների մակարդակը նվազել է 54 երկրում, մինչդեռ բարելավումներ արփանագրվել են միայն 35-ում։
Հայաստանը ստացել է 100 հնարավորից 54 միավոր և պահպանել «մասամբ ազատ» երկրի կարգավիճակը, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ փոփոխություն չի արձանագրվել։ Դրանցից 23 միավորը բաժին է ընկնում քաղաքական իրավունքներին, իսկ 31-ը՝ քաղաքացիական ազատություններին։ Միևնույն ժամանակ, համացանցի ազատության մակարդակով երկիրը դասակարգվում է որպես «ազատ»՝ 100-ից հավաքելով 72 միավոր։
Հարևանների շրջանում Վրաստանը նույնպես մնացել է «մասամբ ազատ» երկրների շարքում, սակայն ցուցանիշը նվազել է 4 կետով՝ հասնելով 51-ի։ Ադրբեջանը, հակառակը, շարունակում է մնալ «ոչ ազատ» պետությունների խմբում՝ 100 հնարավորից ունենալով ընդամենը 6 միավոր։