Խաղաղության ամենամեծ թշնամին Նիկոլ Փաշինյանն է. Ռոբերտ Քոչարյան
25 Մարտի 2026, 12:40
ՀՀ ներկայիս վարչապետը խաղաղության ամենամեծ թշնամին է: Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներին, թե սեպտեմբերին լինելու է պատերազմ, եթե իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններում չստանա սահմանադրական մեծամասնություն։
«Խաղաղության ամենամեծ թշնամին Նիկոլ Փաշինյանն է: Մենք ասում ենք՝ բերելու ենք երաշխավորված խաղաղություն: Եվ համոզված եմ՝ երաշխիքային համակարգը շատ կարճ ժամանակում կարելի է ներդնել: Եթե 2021-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի: Այդ ապուշ հայտարարությունը չէինք ստորագրի Պրահայում, որը ամբողջ կոնֆիգուրացիան փոխեց»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: