Հայերեն լավ է խոսում, բայց հայկական կոդի հետ կապ չունեցող մարդ է. Ռոբերտ Քոչարյան

25 Մարտի 2026, 12:45

Քաղաքականություն

Օրեր առաջ Երևանի մետրոյում քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ զրույց ունեցավ արցախցի մի կնոջ՝ Արմինե Մոսիյանի հետ։ Փաշինյանը կնոջ վրա մատ թափ տվեց՝ մեղադրելով նրան Արցախը թողնելու ու փախչելու մեջ։ Նշենք, որ Արմինեն 1993 թվականին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դուստրն է:

«Մեծ քաղաքականություն» փոդքասթի շրջանակներում այս թեմային անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք տեսնում ենք, թե ում հետ գործ ունենք: Մետրոյում միջադեպը՝ կնոջ վրա իր հարձակումը, խոսում է մի բանի մասին՝ ինքն իր դաստիարակության մեջ չունի հայկական դաստիարակության կոդը: Ես չեմ պատկերացնում՝ ոնց կարելի է կնոջ հետ խոսել այդ տոնով: Ինձ համար սա ապշելու երևույթ էր, որը դրսևորվեց երկրի առաջին դեմքի կողմից: Այս մարդը հայության հետ կապ չունի: Հայերեն լավ է խոսում, բայց հայկական կոդի հետ կապ չունեցող մարդ է»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: