Ցեղաuպանnւթյnւնների մրցավազքը պետք է դադարեցնել. Նիկոլ Փաշինյան

26 Մարտի 2026, 13:00

Քաղաքականություն

Բավարար է արդեն մեր ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով և ընդհանրապես, այդ ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցնել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսելով մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ և այդ ամեն ինչը մեկ բանի մասին է՝ Հայաստանի ժողովրդին, ներառյալ Ղարաբաղի ժողովրդին, թույլ չտալ, որ խաղաղվեն, նրանց պահել պանդուխտի և գաղթականի կարգավիճակով, հույս տալով, թե էսա միջազգային հանրությունը Ցեղասպանությունը կճանաչի, էսա մի օր Սևրի պայմանագիրը կաշխատի, էսա մի օր էս կլինի: Մեր քաղաքանությունը և ռազմավարությունը հետևյալն է՝ մենք պետք է խաղաղվենք»,-ասել է նա: