Քննչականը ևս ընդունեց, այս գործը Սամվել Կարապետյանին չի վերաբերում. փաստաբան

27 Մարտի 2026, 20:20

Քաղաքականություն

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․

««Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է` մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար: Իրավունքից և օրենքից դուրս այս քրեական գործով նախաքննությունն ավարտվեց: Այն բաղկացած է 135 հատորից: Այդ «հատորներին» ծանոթանալու համար մեզ տրվել էր շուրջ 15 ժամ: Ի դեպ այդ գործողությամբ Քննչականը ևս ընդունեց, այս գործը Սամվել Կարապետյանին չի վերաբերում: Վստահ եղեք՝ սա ևս հաղթահարելու ենք և հաղթանակներ շատ են լինելու։

Իրավունքը պետք է գերակայի:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»։