Քյոլնի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցին. քաղաքի հայ համայնքի գլխավոր սրբավայրը

09 Օգոստոսի 2023, 08:30

Մշակույթ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:

Բազմաթիվ հայեր Գերմանիա են տեղափոխվել Ցեղասպանությունից հետո և 90-ականների շրջանում։ Այսօր Գերմանիայում բնակվում է մոտ 50-60 հազար հայ։ Կան հայկական դպրոցներ, լրատվամիջոցներ և բարեգործական կազմակերպություններ։

Այս երկրում մեր ժողովուրդը հաջողության է հասել տարբեր ոլորտներում՝ լինելով գիտությունից մինչեւ շինարարություն:

Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի թեմը հիմնադրվել է Քյոլնում՝ 1991 թվականին:

Քյոլնում է գտնվում նաև Գերմանիայի հայկական եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցին։ 1999թ. հունվարին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ն օծել է այն՝ ի պատիվ Սուրբ Սահակ-Մեսրոպի: Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի ներկայացուցիչները փորձել են հայկական եկեղեցու մթնոլորտ ստեղծել, ավելի ուշ նորոգել են այն և հարդարման աշխատանքներ կատարել: