Քննիչները 1 ժամ է` խուզարկում են Դավիթ և Միքայել Մինասյանների տունը
30 Մարտի 2026, 21:14
Այս պահին իրավապահները շուրջ մեկ ժամ է՝ խուզարկում են ենթադրյալ խուլիգանության համար ձերբակալված Դավիթ և Միքայել Մինասյանների տունը:
Քննիչները 5-րդ ալիքի թղթակցին թույլ չեն տվել մտնել տուն, նրանց թիվը հայտնի չէ, Քննչական կոմիտեն որևէ մեկնաբանություն չի տալիս:
Իրավապահները խուլիգանություն են համարել այն, որ եղբայրներից մեկը Սուրբ Աննա եկեղեցում փորձել է հարվածել Նիկոլ Փաշինյանին, սակայն ականատեսներն ասում են, որ առաջինը Փաշինյանի թիկնապահներն են նրան հարվածել: