Քննարկվել են ԼՂ տեղահանված փախստականների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը
26 Սեպտեմբերի 2026, 17:00
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Բարհամ Սալիհին։
Քննարկվել են Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մանդատի մեջ մտնող հարցերի շրջանակներում փոխգործակցությունը:
Անդրադարձ է կատարվել Ղարաբաղից տեղահանված փախստականների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերին։