Նիկոլ Փաշինյանին ոչ ոք իրավունք չի տվել երկիրը դիլիմ-դիլիմ ծախելու․ հարցում Արմավիրում

Արմավիրի մարզում անցկացված հարցման ժամանակ բնակիչներն անդրադարձել են այն հարցին, թե ինչ կասեին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեին նրան։

«Կասեմ սխալ է ձեր կուրսը, ձեր բռնած գործը, ձեր քաղաքականությունը։ Ավելի լավ է գնացեք, 8 տարի թալանեցիք, բավարարվեք»,- նշել է քաղաքացիներից մեկը։

Արմավիրցիների խոսքով՝ 2018թ-ին ժողովուրդը մեծ հույսերով իրականացրեց հեղափոխություն, բայց Նիկոլ Փաշինյանին ոչ ոք իրավունք չի տվել երկիրը դիլիմ-դիլիմ ծախելու։

Կենսաթոշակների հարցը ևս դարձել է դժգոհության պատճառ։ Մարդիկ հարց են բարձրացնում՝ վարչապետն արդյոք կարո՞ղ է ապրել 52․000 դրամով։

Մանրամասները՝ տեսանյութում։