Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01 Ապրիլի 2026, 11:20

Տնտեսություն և Բիզնես

«IQAir»-ի հրապարակած օդի որակի համաշխարհային տարեկան զեկույցի համաձայն՝ Հայաստանը զբաղեցրել է 25-րդ տեղն ամենավատ ցուցանիշներ ունեցող երկրների շարքում, իսկ Երևանը՝ 24-րդ հորիզոնականը մայրաքաղաքների շարքում։ Վարկանիշը կազմելիս ուսումնասիրվել են 143 երկրների 9446 քաղաքների մոնիթորինգի կայանների տվյալները։

Ամենաաղտոտված երկրներ են ճանաչվել Պակիստանը, Բանգլադեշը, Տաջիկստանը, Չադը և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։ Հայաստանը ցուցակը կիսում է Գամբիայի, Իրանի, Լիբիայի, Մյանմայի, Ղազախստանի, Նիգերիայի, Բոսնիա և Հերցեգովինայի հետ։

Հարևան երկրների շարքում Թուրքիան զբաղեցրել է 39-րդ տեղը, Վրաստանը՝ 56-րդ, իսկ Ադրբեջանը՝ 59-րդ տեղը։

Մայրաքաղաքների վարկանիշում Երևանը գտնվում է Թեհրանի, Պեկինի, Վիենտյանի, Մանիլայի և Բանջուլի կողքին։