ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Մարիա Զախարովա

01 Ապրիլի 2026, 17:25

Քաղաքականություն

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որը հնչել էր Sputnik Արմենիա-ին տված հարցազրույցում։ Հիշեցնենք, որ նախարարը նշել էր՝ եթե Ռուսաստանն ունի «հիբրիդային սպառնալիքներին» հակազդելու փորձ, Հայաստանը պատրաստ է օգտվել դրանից։

«Ռուսաստանն իսկապես ունի լայն հնարավորություններ, սակայն սա երկկողմ գործընթաց է։ Եթե կա հետաքրքրություն և անհրաժեշտություն, Մոսկվան պատրաստ է արձագանքել՝ լինի դա տեղեկատվության պաշտպանություն, կիբերխարդախությունների դեմ պայքար, թե միջազգային հարթակներում համատեղ աշխատանք»,-ճեպազրույցի ընթացքում ընդգծել է Զախարովան։