Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ՀԱՊԿ-ի միջամտությունը կոռեկտ չէր լինի․ Վլադիմիր Պուտին
01 Ապրիլի 2026, 19:58
Կրեմլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Երևանը երբեք չի թաքցրել խնդիրները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ հարաբերություններում։
«Մենք չենք մասնակցում ՀԱՊԿ աշխատանքին, քանի որ չենք կարող մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու կազմակերպությունը չարձագանքեց՝ չնայած իր պարտավորություններին»,- ընդգծել է Փաշինյանը։
Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ այն բանից հետո, երբ Հայաստանը 2022 թվականին Պրահայում ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ՀԱՊԿ-ի միջամտությունն այս գործընթացում կլիներ ոչ պատշաճ, քանի որ այն մտել է ներադրբեջանական դաշտ։