Չգիտեմ 10․000 դրամը դեղին տա՞մ, թե՞ ուրիշ բանի․ հարցում Տավուշում

«Դեմ ենք նրա ամեն մի քայլին»,- ասում են Տավուշի մարզի բնակիչներն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը։

«Իմ ինչի՞ն է պետք 10 մանեթը, ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, տղաս՝ 2-րդ կարգի։ 20․000 դրամը թոշակը կտրեցին, իսկ տղաս անաշխատունակ է։ Հիմա ի՞նչ ասեմ, ասելու բան չունեմ»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Մարդիկ, շարունակելով բողոքել թոշակներից, ընդգծել են, որ դրանք պետք է ավելանան առնվազն 50%-ով, որպեզի համապատասխանեն շուկայի ներկա գներին։

«10․000 դրամն ինչ է, իրենք 100 դոլարանոցը անձեռոցիկի տեղ են օգտագործում, իսկ ես չգիտեմ՝ այդ 10․000-ը դեղի՞ն տամ, թե՞ ուրիշ բանի»,- նշել է քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։