ՀԷՑ-ի շուրջ գործընթացն ունի հստակ քաղաքական ենթատեքստ․ Դավիթ Ղազինյան

02 Ապրիլի 2026, 15:12

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանն ու փաստաբան Արամ Օրբելյանը հանդես են եկել ասուլիսով, որտեղ ներկայացրել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները։

Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում է որպես «փոքրիկ խմբակի կողմից պարտված գործընթաց»։

Նա նշել է, որ գործընթացում «իշխանությունները պարտվել են 100 տոկոսով: Ըստ Ղազինյանի՝ իրենք ոչ միայն ներկայացրել են հիմնավորումներ և ապացույցներ, այլև դատարանը փաստել է դրանց առկայությունը։

Նրա խոսքով՝ թեման ունի հստակ քաղաքական ենթատեքստ։

«Կարծում եմ՝ բացի շահագրգիռ մարդկանցից, ՀՀ-ում չկա մեկը, որ կասկածի այս հարցի քաղաքական լինելու մեջ:

Այնպիսի խախտումներ էին վերագրում մեզ, որ շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում հանձնաժողովի անդամները։ Բերել էին ապրիլ-մայիս ամիսներին կատարած մեր ստուգողական աշխատանքները բյուջետային հիմնարկների հետ կապված։ Ներկայացրել են խախտումները, ասում ենք, բայց դա «նախկինների» ժամանակ է եղել, մեղավորներին գտել ենք, պատժել, ասում են կապ չունի, եղել է»,- նշել է Ղազինյանը։

Նա նաև ասել է, որ ժամանակավոր կառավարչի օրոք մոտ 1500 ուշացած միացման գործ կա, բայց դրա մասին ոչ ոք չի խոսում։