Մեծամորի ատոմակայանը հինգ ամսով հանվել է շահագործումից

03 Ապրիլի 2026, 12:55

Տնտեսություն և Բիզնես

Ապրիլի 1-ից Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումը դադարել է պլանային վերազինման համար։ Այս մասին ապրիլի 2-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Եթե հաշվի առնենք, որ 2026թ. ընթացքում, շահագործման ժամկետի երկարացման ծրագրով պայմանավորված, Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից 5 ամսով դուրս է եկել շահագործումից, ամենայն հավանականությամբ, 2026թ. մեր արևային կայանները արտադրած կլինեն այնքան էներգիա, որքան Մեծամորի ատոմակայանը»,-ասել է նա։