Թուրքիայում խոսել են Անկարային ենթարկելու Վաշինգտոնի ցանկության մասին
12 Մայիսի 2023, 14:14
Վաշինգտոնը ձգտում է ենթարկել Անկարային, սակայն թուրքական կողմը գործում է միայն իր ազգային շահերից ելնելով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Սուլեյման Սոյլուն: Shant News.am-ը փոխանցում է CNN Türk-ի գրածը։
Նախարարը դատապարտել է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ փորձերը։
«Աշխարհը չի կարողացել լուծել պարենային ճգնաժամը։ Միակ հեղինակավոր երկիրը Թուրքիան է։ Թուրքիան հստակ դիրքորոշում ունի իր արտաքին քաղաքականության մեջ։ ԱՄՆ-ն ասում է՝ արի ու հնազանդվիր ինձ։ Մենք ենթարկվում ենք Թուրքիայի շահերին»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ Սոյլուն կշտամբել էր ԱՄՆ-ին ընտրություններին միջամտելու փորձի համար։ հարկումների նպատակը Վաշինգտոնի ծրագրի իրականացումն է։ Նախարարը համոզված է, որ Արեւմուտքը Թուրքիայի քաղաքական համակարգ է թափանցել 1960 թվականից հետո։