Պուտինին ոչինչ չենք խնդրել. իշխանությունները Թուրքիայից աջակցություն են ստացել և իրենց արշինով են չափում. Աբրահամյան

Ըստ իշխանական քարոզիչների՝ բարերար, գործարար Սամվել Կարապետյանի թիմը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով միջամտել, որ Կարապետյանը հայտնվի ազատության մեջ։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանի հետ։

Նրա խոսքով՝ իրենց թիմը որևէ հարցով չի դիմել ՌԴ նախագահին։

«Մենք որևէ մեկից որևէ բան խնդրելու կարիք չունենք և չենք էլ խնդրել, բնականաբար։ Ինչ վերաբերում է այդ պնդմանը, հավանաբար նրանք իրենց արշինով են չափում։ Ինչպես հիշում ենք, գործող իշխանությունները վերջերս Թուրքիայից աջակցող խոսքեր էին ստացել։ Եթե իրենց արշինով են չափում, ապա ոչինչ չեմ կարող ասել»,- նշել է Աբրահամյանը։

Կուսակցության անդամի խոսքով՝ իրենք կողմնակից են հավասարը հավասարի հետ հարաբերությունների կառուցմանը և հավասարապես զարգացնելու են հարաբերությունները թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵԱՏՄ պետությունների՝ ի դեմս Ռուսաստանի հետ, ինչպես նաև տարածաշրջանային երկրների և երկու հարևանների հետ, որոնց հետ հարաբերությունները դեռևս կարգավորված չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։