Բիզնես-խորհրդատվություն ու նոր համաձայնագրերի հնարավորություն. «Росмолодежь»-ի բիզնես առաքելությունը Հայաստանում
09 Օգոստոսի 2023, 09:15
Ռուսաստանի երիտասարդության հարցերի դաշնային գործակալությունը (Росмолодежь) Հայաստանում հնարավորություն կընձեռի գրանցվել բիզնես առաքելությանը:
«Деловой мир» ամսագրի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 22-26-ը Հայաստանում երիտասարդ գործարարները կկարողանան գտնել իրենց ձեռնարկատիրական նախաձեռնությունների իրականացման ուղիները միջազգային շուկաներում, ձեռք կբերեն նոր ծանոթություններ և գործընկերներ, կստանան արժեքավոր խորհուրդներ բիզնես-փորձագետներից, ինչպես նաև մենթորություն՝ միջոցառումից հետո:
Երիտասարդության հարցերի դաշնային գործակալության ծրագրով 2023 թվականին հինգ բիզնես առաքելություն է իրականացնելու ԱՊՀ երկրներ, որոնց ընթացքում երիտասարդ ձեռներեցներն անձամբ ծանոթություններ են հաստատում և գործընկերային համաձայնագրեր կնքում։
Յուրաքանչյուր բիզնես առաքելություն բաղկացած է պոտենցիալ բիզնես գործընկերների հետ առցանց ձևաչափով բանակցությունների նախնական փուլից: Գործարար ծրագիրը ներառում է հանդիպումներ Россотрудничества-ի, Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության անդամների հետ և մի շարք երկկողմ հանդիպումներ ապագա բիզնես գործընկերների հետ:
Բիզնես առաքելության մասնակիցը պետք է լինի 18-ից 35 տարեկան և ունենա մեկ տարվա բիզնեսի փորձ: Արդեն կայացել են այցելություններ Ղրղզստան, Բելառուս և Ադրբեջան։