Բռնցքամարտիկ Անահիտ Արոյանը Դուբայում տոնել է իր 17-րդ հաղթանակը

04 Ապրիլի 2026, 15:10

Սպորտ

Բռնցքամարտիկ Անահիտ Արոյանը (17-1) հաջողությամբ պաշտպանել է WBA Intercontinental վարկածով չեմպիոնական գոտին՝ վստահ հաղթանակ տանելով Զամբիան ներկայացնող Ալիս Մբևեի (8-3-1) նկատմամբ։

Մենամարտը կայացել է ապրիլի 3-ին Դուբայում անցկացված BATL Promotions կազմակերպության բռնցքամարտի երեկոյի շրջանակում։ Պայքարը տևել է 8 ռաունդ և ավարտվել մրցավարների միաձայն որոշմամբ՝ հօգուտ Արոյանի։ Մրցավարական գրառումներում արձանագրվել է հայ մարզուհու առավելությունը՝ 80–72, 79–73 և 79–73 հաշվով։

Այսպիսով, Անահիտ Արոյանն իր պրոֆեսիոնալ կարիերայում գրանցել է 17-րդ հաղթանակը՝ ունենալով մեկ պարտություն, և պահպանել է WBA Intercontinental-ի տիտղոսը՝ վերահաստատելով իր դիրքը որպես կանանց թեթև քաշային կարգի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկը։