«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն Արագածոտնի մարզում են
04 Ապրիլի 2026, 15:51
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում են։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։
«Այստեղ ևս կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ջերմ ընդունելության է արժանացել։
Նարեկ Կարապետյանը ոսկեվազցիներին է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը, լսել է մարդկանց հուզող հարցերը»,- հայտնել են կուսակցությունից։