Իսրայելի պատճառով ԱՄՆ-ը մխրճվել է լայնածավալ պատերազմի մեջ․ Բարոնյանն՝ Իրան-ԱՄՆ հակամարտության մասին

ԱՄՆ-ի ներկա վարչակարգը փորձում է կիրառել այն նույն առևտրային ճնշումները, որոնք բնորոշ են Թրամփի գործելաոճին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է հասարակական գործիչ Լևոն Բարոնյանն՝ անդրադառնալով Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտությանը։

«Ընդհանրապես Մերձավոր Արևելքում կարճ տևողությամբ պատերազմներ չեն լինում։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ այդ տարածաշրջանում բոլոր բախումները երբեք չեն լուծվել մեկ շաբաթում կամ նույնիսկ մեկ ամսում։ Շատ հաճախ ԱՄՆ-ի ներկա վարչակարգը՝ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդությամբ, փորձում է կիրառել այն նույն առևտրային ճնշումները, որոնք բնորոշ են Թրամփի գործելաոճին։ Նույն բառամթերքով, նույն գործելաոճով նրանք փորձում են լուծել աշխարհաքաղաքական խնդիրներ»,- նշել է Բարոնյանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը թերագնահատել է Իրանի դիմադրության կարողությունները։

«Իսրայելի պատճառով է, որ ԱՄՆ-ը մխրճվել է այսպիսի լայնածավալ պատերազմի մեջ։ Թրամփը, կարծես, պատանդ է ընկել ու, կոպիտ ասած, չի կարողանում դուրս գալ դրա տակից»,- եզրափակել է հասարակական գործիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։