Մենք մաքրելու ենք Արցախից նիկոլական ախոռները. Արթուր Մոսիյան

08 Օգոստոսի 2023, 22:45

Քաղաքականություն

Արցախում նիկոլական ախոռները մաքրելու ժամանակն է։ Alpha Newsուղիղ եթերում նման հայտարարություն է արել Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանի միջոցով, որը ՖԲ գրառմամբ Արցախի Ազգային Ժողովը «ախոռ» էր անվանել, Նիկոլ Փաշինյանը չի խոսում Արցախի հետ եւ արդյոք ժամանակը չէ, որ Արցախի ախոռները մաքրվեն:

«Ախոռները մաքրելու ժամանակն է, և այդ նիկոլական ախոռները, որ տեղ են գտել Արցախում, մենք կմաքրենք: Թո՛ղ որևէ մեկը չկասկածի», — շեշտել է նա։

Արցախի ԱԺ պատգամավորը նկատել է` տվյալ անձը Փաշինյանի հետ հանդիպումից հետո է նշանակվել այդ պաշտոնին:

Մոսիյանը տարակուսել է, որ բլոկադայի ընթացքում նրան հատուկ ավտոմոքենա է հատկացվել։

Ընդդիմադիր պատգամավորը ընդգծել է. «Այն մարդիկ, որ կանգնած են Նիկոլի թիկունքում, շատ շուտով կհամոզվեն, որ արցախցին կարողանում է մաքրել իր ախոռները նիկոլական աղբից»։

Նշենք, որ Տիգրան Պետրոսյանը Արցախում ՀԿ սեկտորի հայտնի ներկայացուցիչ է եւ ընկալվում է որպես Հայաստանի գործող իշխանությունների դրածո։