Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Թշնամու հետ հարաբերությունները երբեք հնարավոր չէ բարելավել․ «Ժողովուրդն է խոսում»

11 Ապրիլի 2026, 11:30

«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների շուրջ։

Հարցախույզի մասնակիցները մտահոգություն են հայտնել Հայաստանի ներկայիս արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ քաղաքացիներից մեկն ընդգծել է․

«Թշնամու հետ հարաբերությունները երբեք հնարավոր չէ բարելավել։ Իսկ այն մարդիկ, որոնք կարծում են, թե հնարավոր է, հայրենասեր չեն և չգիտեն պատմությունը»։

Հարցման մեկ այլ մասնակից էլ նշել է, որ հարևանների հետ շփվել պետք է, ուղղակի պետք է ունենալ ճիշտ տակտիկա և քաղաքականություն։

Հարցախույզի մասնակիցներն անդրադարձել են նաև այն հարցին, թե ինչպիսի ղեկավար է անհրաժեշտ Հայաստանին։ Ըստ հարցվածների՝ նա պետք է լինի ազնիվ և աստվածավախ, որ եկեղեցին միշտ կանգուն մնա։

Մանրամասները՝ տեսանյութում։