Մենք այն ուժն ենք, որը բերելու է փոփոխություն․ Կարապետյան
11 Ապրիլի 2026, 19:22
Ես բարձրացրել եմ իմ ձայնը մի վարչակարգի դեմ, որը հայ ժողովրդին պահում է աղքատության, պատերազմի մեջ, վախի ներքո և պառակտված վիճակում։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ժամանակ հայտարարել է կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
«Արդեն գրեթե մեկ տարի ես գտնվում եմ կալանքի տակ՝ Եկեղեցին և մեր ինքնությունը պաշտպանելու համար։ Ես բարձրացրել եմ իմ ձայնը մի վարչակարգի դեմ, որը հայ ժողովրդին պահում է աղքատության մեջ, պատերազմի, վախի ներքո և պառակտված վիճակում։ Ես անձամբ ձեր կողքին չեմ, բայց միանում եմ ձեր բոլորի ձայներին։ Միասին մենք այն ուժն ենք, որը փոփոխություն է բերելու, և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել։
Մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններում՝ հեռացնելով իշխանությունից մեր ազգը խայտառակող, մեր պետությունը նվաստացնող, մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին։ Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի, մինչդեռ Փաշինյանը ամեն բան զոհաբերում է հանուն իր աթոռի»,- նշել է Սամվել Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։