Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի

13 Ապրիլի 2026, 17:48

Քաղաքականություն

Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի: Այս մասին Armenia Sputnik–ին հայտնել են Դատախազությունից։

Հիշեցնենք, որ Երևանի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Անի Դանիելյանը բավարարել էր Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտպանի ներկայացրած բողոքը՝ խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու վերաբերյալ։