Ադրբեջանն առաջին անգամ սկսել է ներմուծել ապրանքներ Հայաստանից
16 Ապրիլի 2026, 15:40
Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանն Ադրբեջանից շուրջ 5.8 միլիոն դոլարի ապրանք է ներկրել, արտահանել՝ 960 դոլարի ապրանք: Ադրբեջանի պետական եկամուտների կոմիտեն է տվյալները հրապարակել:
Հայկական կողմն առայժմ Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության մասին ամսական պաշտոնական վիճակագրություն չի ներկայացրել:
Ըստ հրապարակված տվյալների՝ Հայաստան արտահանված 5.8 միլիոն դոլարի ապրանքն Ադրբեջանի արտահանումների ընդհանուր ծավալի 0.11 տոկոսն է: Ադրբեջանական կողմի համաձայն՝ 960 դոլարի ապրանքը Հայաստանից գնել են անցած ամիս: