Հակակոռուպցիոն դատարանի մոտից բերման է ենթարկվել 17 անձ. ՆԳՆ
17 Ապրիլի 2026, 15:28
Այս րոպեներին Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է բարերար, գործարար Սամվել Կարապետյանի հերթական դատական նիստը: Դատարանի բակում են նաև բարերարի աջակիցները և կողմնակիցները: Ինչ-որ պահի լարված իրավիճակ ստեղծվեց դատարանի մոտ և ոստիկանները սկսեցին քաշքշել Կարապետյանի աջակցելու եկածներին:
ՆԳՆ-ից քիչ առաջ հայտնեցին, որ Հակակոռուպցիոն դատարանի մոտից բերման է ենթարկվել 17 անձ: