ՀՀ կատարված դրամական փոխանցումների 66,4 տոկոսը բաժին է ընկել ՌԴ-ին

18 Ապրիլի 2026, 19:50

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին Ռուսաստանից Հայաստան բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 633,4 միլիոն դոլար։

Սա նշված ժամանակահատվածում կատարված ընդհանուր փոխանցումների 66,4 տոկոսն է։ ԱՄՆ-ից կատարված փոխանցումների մասնաբաժինը կազմել է 12,3 տոկոս։