Սինգապուրում կայացել է Տիգրան Քեոսայանի «Պյոտր Սեմյոնիչի յոթ օրը» ֆիլմի պրեմիերան

19 Ապրիլի 2026, 12:35

Մշակույթ

Սինգապուրում տեղի է ունեցել ռեժիսոր Տիգրան Քեոսայանի «Պյոտր Սեմյոնիչի յոթ օրը» ֆիլմի պրեմիերան։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Ֆիլմը հանդիսատեսին ներկայացրել են Տիգրան Քեոսայանի եղբոր դուստրը՝ ռուսական կինոյի դերասանուհի Լաուրա Քեոսայանը, և գլխավոր դերակատար Ֆյոդոր Դոբրոնրավովը։

Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ նշելով, որ Սինգապուրում պրեմիերայի անցկացումը մեծ նշանակություն ունի ստեղծագործական թիմի համար։

«Պյոտր Սեմյոնիչի յոթ օրը» տրագիկոմեդիա է։ Այն Տիգրան Քեոսայանի վերջին ֆիլմն է, որը նկարահանվել է Մարգարիտա Սիմոնյանի «Հորձանուտ» պատմվածքի մոտիվներով։ Գլխավոր հերոսն Ադլերի 70-ամյա բնակիչ Պյոտր Սեմյոնիչն է, որը տագնապալի լուր է ստանում. նրա մոտ ախտորոշվել է թոքերի սարկոմա։ Նա հույս ունի, որ այս ախտորոշումը մեկ շաբաթ անց կհերքվի Մոսկվայի բժշկի կողմից, և այդ ամբողջ ընթացքում նա ապրում է սպասման մեջ՝ խորասուզվելով հիշողությունների մեջ։