Մալխաս Ամոյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

19 Ապրիլի 2026, 14:45

Սպորտ

Ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում այսօր Մալխաս Ամոյանը պաշտոնապես ճանաչվել է 2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը նոմինացվել էր Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով «Տարվա լավագույն հունահռոմեական ըմբիշ» անվանակարգում։