Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

20 Ապրիլի 2026, 16:50

Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ճանաչվել է նախորդ տարվա Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ։

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանն էլ ճանաչվել է 2025թ․ Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ: Որոշումները կայացվել են օրերս Ալբանիայում անցկացված ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում:

Հիշեցնենք՝ այսօրվանից հունահռոմեական ոճի ըմբիշները պայքարի մեջ են մտնելու Ալբանիայում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում։ Արդեն կայացել է մրցաշարի վիճակահանությունը: