Ի՞նչ է խոստանում ՔՊ-ն. Օնիկ Գասպարյանի առաջարկը. Թուրքիան՝ գերու կարգավիճակում. Alpha Newsroom 20.04.2026
20 Ապրիլի 2026, 21:00
Alpha News Room-ի այսօրվա թողարկմանը՝
Փաշինյանը ներկայացրել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը. ի՞նչ է խոստանում իշխող ուժը արտաքին քաղաքականության հետ կապված
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը կայացել է առանց Հայաստանի. ի՞նչ են հայտարարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու ՌԴ արտգործնախարարը
Պատերազմի վերաբերյալ իշխանության բացթողումների մասին Սեյրան Օհանյանի հայտարարությունից հետո ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել է փակ ձևաչափով հանդիպում կազմակերպել
Ավելի լավ է Օնիկ Գասպարյանի արձագանքը չլիներ, որովհետև կրկին կրավորական էր. Տիգրան Քոչարյան
Օնիկ Գասպարյանի վերաբերյալ կեղծ լուրեր էին շրջանառվում, ինքը դրանց պետք է պատասխանի. Սեյրան Օհանյան
Թուրքիան արդեն առևտուր է անում «Զանգեզուրի միջանցքով». Փաշինյանը թույլ տվեց ոտնահարել ՀՀ-ի ինքնիշխանությունը. Բենիամին Մաթևոսյան
Թուրքիայում Հայաստանի ԱԺ նախագահը հայտարարել է, որ Երևան-Անկարա կարգավորման գործընթացին խոչընդոտում է Բաքուն. «Թուրքիան, կարծես, դարձել է այս հարաբերությունների գերին»
Չնայած Թրամփը հայտարարել է, որ իր բանագնացները կմեկնեն Իսլամաբադ, Իրանից ասել են, թե բանակցություններին մասնակցելու որոշում դեռ չունեն
Թրամփի ճնշման գործիքները չեն հասնում իրենց նպատակներին, Իրանն իրեն ուժեղ է զգում և առաջ է մղում իր պահանջները. Պյոտր Կոլչին
Իրանը բանակցությունների մեջ է մտնում ուժեղ դիրքերից և փորձում է թելադրել իր պայմանները. Եվդոկիա Դոբրևա