Քրիստոնեական խաչը ծաղրած սկանդալային Իլյա Պրուսիկինի երեւանյան համերգը չեղարկվել է
10 Օգոստոսի 2023, 17:30
Սկանդալային «Փոքրիկ մեծ» խմբի համերգը Երեւանում չի կայանա: Խումբը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ օգոստոսի 12-ին Երեւանում նախատեսված համերգը չեղարկվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
«Պատճառը անվտանգության սպառնալիքներն են։ Կազմակերպիչները չեն կարող երաշխավորել, որ միջոցառումը տեղի կունենա առանց միջադեպերի, այդ իսկ պատճառով, համատեղ որոշում է կայացվել չեղարկել համերգը»,- սոցցանցային էջում պարզաբանել է խումբը:
Հիշեցնենք, որ «Սուրբ Հայաստան» հայկական մշակութային կենտրոնը մտադիր էր դատախազություն բողոք ներկայացնել «Փոքրիկ մեծ» խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինի դեմ, որը ծաղրել էր քրիստոնեական խաչը։ Նախաձեռնության անդամները կարծում են, որ երգչի գործողությունները տեղավորվում են ՀՀ քրեական օրենսգրքի՝ հանրային ելույթներ, որոնք ատելություն են հրահրում կամ քարոզում, հոդվածի շրջանակում եւ պատժելի են:
Սուրբ Ծննդյան օրը Պրուսիկինը տեսահոլովակի համար քահանայի հագուստ էր հագել և քրիստոնեական խաչն օգտագործել որպես սքեյթբորդ։ Ի դեպ, Պրուսնիկինը ընդգրկված է ՌԴ՝ օտարերկրյա գործակալների ռեեստրում: