Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

21 Ապրիլի 2026, 21:07

Սպորտ

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանը նվաճեց երրորդ մեդալը։

71 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը պոկում վարժությունում բարձրացրեց 146 կգ և 150 կգ. այս վարժությունում Սահակյանն առաջինն էր: Հրում վարժությունում Գոռ Սահակյանը բարձրացրեց 180 կգ. այս վարժությունում նա երրորդն էր:

Երկամարտի 330 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ արծաթե մեդալակիրներ էին դարձել 60 կգ քաշային Գառնիկ Չոլաքյանը և 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը: