Մենք սգում ենք զոհվածների համար․ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ
24 Ապրիլի 2026, 15:07
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ճշմարտության, արդարության և հաշտության կոչ է արել։
«Մենք սգում ենք զոհվածների, ավերված համայնքների և սերնդեսերունդ փոխանցվող շարունակական ցավի համար։ Այս հիշատակի միջոցառումը ոչ միայն հիշողության ակտ է, այլ նաև խղճի կոչ, որը հիշեցնում է համաշխարհային հանրությանը մարդկային արժանապատվությունը, ճշմարտությունը և արդարությունը պահպանելու իր անհապաղ պատասխանատվության մասին։
Մենք նաև խոր մտահոգությամբ հիշում ենք 2023 թվականին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերի բռնի տեղահանությունն ու տառապանքները, որը հանգեցրեց ամբողջ բնակչության զանգվածային արտագաղթի իրենց պատմական հայրենիքից։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը համերաշխություն է հայտնում բոլոր տուժածներին՝ աղոթելով նրանց բուժման, պաշտպանության, իրավունքների ու արժանապատվության վերականգնման համար»,- ասված է հայտարարության մեջ։