Բրազիլական «Սանթոս» ՖԱ-ն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
24 Ապրիլի 2026, 19:49
Բրազիլական «Սանթոս» ֆուտբոլային ակումբն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին՝ իր հարգանքի տուրքը մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ակումբի «Ինստագրամ»-ի էջի սթորի բաժնում լուսանկար է հրապարակվել՝ հետևյալ գրությամբ.
«Ժողովրդին անհնար է բնաջնջել»։
Նշենք, որ նախաձեռնության հեղինակը «Rede Armênia Eterna de TV e Rádio»-ն է։
Ընդգծենք, որ «Սանթոս»-ում է խաղացել ֆուտբոլի արքա Պելեն, իսկ այսօր թիմի կազմում է նաև աշխարհի ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկը՝ Նեյմարը։