Ստրասբուրգում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
25 Ապրիլի 2026, 19:15
Ստրասբուրգի Հանրապետության հրապարակում գտնվող «Մեր զոհերը» հուշարձանի մոտ տեղի է ունեղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Քաղաքապետարանի, հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին, Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն ու ջարդերը, ինչպես նաև Արցախի էթնիկ զտումը։ Մենք չպետք է հրաժարվենք մեր իրավունքներից և պարտավոր ենք պահպանել մեր անցած փորձությունների հիշողությունը»,- հայտարարել է «Էլզաս-Հայաստան բարեկամություն» ասոցիացիայի անդամ Հակոբ Դոնաբեդյանը։