Ստրասբուրգում հարգել են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

25 Ապրիլի 2026, 19:15

Քաղաքականություն

Ստրասբուրգի Հանրապետության հրապարակում գտնվող «Մեր զոհերը» հուշարձանի մոտ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հարգանքի տուրքին մասնակցել են հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքապետարանի ներկայացուցիչներ։

«Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին, ինչպես նաև Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն ու ջարդերը, ինչպես նաև Արցախի էթնիկ զտումը։ Մենք չպետք է հրաժարվենք մեր իրավունքներից և պարտավոր ենք պահպանել մեր անցած փորձությունների հիշողությունը»,- հայտարարել է «Էլզաս–Հայաստան բարեկամություն» ասոցիացիայի անդամ Հակոբ Դոնաբեդյանը։