111 տարվա հիշատակ․ Լոնդոնում արդարության երթ է կայացել

26 Ապրիլի 2026, 12:46

Քաղաքականություն

Լոնդոնում անցկացվել է ամենամյա Արդարության երթ, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Բազմաթիվ մասնակիցներ հավաքվել էին Marble Arch-ի մոտ և հանդիսավոր շարասյունով շարժվել ավանդական երթուղով դեպի Ուայթհոլում գտնվող Cenotaph հուշահամալիր՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի դիմաց։ Մասնակիցների ձեռքերում ծածանվում էին Հայաստանի և Արցախի դրոշները, նրանք պահանջում էին ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի ողբերգական իրադարձությունները և դատապարտում էին Արցախի 120 հազար բնակիչների բռնի տեղահանումը 2023 թվականին։

Հատկանշական է, որ միջոցառմանը չէր մասնակցում Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը։