Դավիթ Չալոյանը բռնցքամարտի Աշխարհի գավաթի եզրափակչում է

26 Ապրիլի 2026, 17:00

Սպորտ

Հայ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դուրս է եկել Բրազիլիայում անցկացվող բռնցքամարտի Աշխարհի գավաթի եզրափակիչ։ 90 կգ-ից բարձր քաշային կարգում նա կիսաեզրափակչում վստահ հաղթանակ է տարել Ուզբեկստանը ներկայացնող Ժահոնգիր Զոկիրովի նկատմամբ։

Վճռորոշ մենամարտում Չալոյանը կհանդիպի Ադրբեջանը ներկայացնող մրցակցին։

Ավելի վաղ՝ ապրիլի 24-ին, քառորդ եզրափակչում հայ մարզիկը առավելության էր հասել Թուրքիան ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ, ինչի շնորհիվ ապահովել էր կիսաեզրափակիչի ուղեգիրն ու առնվազն բրոնզե մեդալը։

Այժմ Չալոյանը հնարավորություն ունի նվաճելու ոսկե մեդալը և ամրապնդելու հայկական բռնցքամարտի դիրքերը միջազգային ասպարեզում։