Բարսեղյանը հաղթանակ է պարգևել «Սլովան»-ին

27 Ապրիլի 2026, 11:40

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Տիգրան Բարսեղյանը դարձել է չեմպիոնական խմբի խաղի գլխավոր հերոսը՝ խփելով միակ գոլը «Սպարտակ Տրնավա»-ի դեմ հանդիպման ժամանակ՝ 1:0։

Այս գոլը Բարսեղյանի համար արդեն ութերորդն էր ընթացիկ առաջնությունում։ Հաղթանակի շնորհիվ «Սլովան»-ը գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 7 միավորով առաջ անցնելով իր մրցակիցներից։

Հայ կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրել է ամբողջ 90 րոպեն և SofaScore-ի վարկածով ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող՝ ստանալով բարձր գնահատական (8.5)։