Ադրբեջանական ավիաընկերությունների թռիչքները Հայաստանի օդային տարածքով ավելացել են

28 Ապրիլի 2026, 16:40

Տնտեսություն և Բիզնես

Ադրբեջանական ավիաընկերություններն ավելի հաճախ են սկսել օգտվել Հայաստանի օդային տարածքից։ 2025 թվականին գրանցվել է վերջին 6 տարվա առավելագույն ցուցանիշը․ ադրբեջանական փոխադրողները Հայաստանի օդային տարածքով իրականացրել են 8 653 չվերթ։

Թռիչքների ինտենսիվության աճը հանգեցրել է նաև տարանցման դիմաց Հայաստանի պետական բյուջե մուտքերի համապատասխան ավելացման։ Այս մասին հայտնել է «Хроника Кавказа» տելեգրամյան ալիքը։