Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին

29 Ապրիլի 2026, 12:10

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հաղթական խաղով ավարտեց ելույթը Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման երկրորդ փուլում, որի B5 խմբի խաղերն անցկացվեցին Երևանում։ Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Լիխտենշտայնի Մ-17 հավաքականին։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց Անդրանիկ Երվանդյանը, որի գոլին հյուրերը պատասխանեցին 77-րդ րոպեին։ Ավելացված 7-րդ րոպեին Երվանդյանը նաև անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ հաղթանակ պարգևելով դաշտի տերերին։