Ժողովուրդը մեծ հույս է կապում մեզ հետ․ Լիլիթ Ղարաջյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի ծրագրի մասին

«300 հազար նոր աշխատատեղերը հիմնականում լինելու են մարզերում և լուծելու են ոչ միայն աղքատության ու գործազրկության, այլև ժողովրդագրական խնդիրները»,- այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, տնտեսագետ Լիլիթ Ղարաջյանը՝ խոսելով «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի մասին։

Նրա խոսքով՝ նախատեսվող աշխատատեղերից շուրջ 80․000-ը կստեղծվի արդյունաբերության ոլորտում, ինչը կնպաստի տնտեսության աճին։

«Ժողովուրդը հիմա իրապես մեծ հույս է կապում մեզ հետ՝ հաշվի առնելով մեր առաջնորդի անցած ճանապարհը, նրա արդեն իսկ կատարած աշխատանքները։ Յուրաքանչյուր մարզ ուզում է, որ մեր տնտեսական քայլերից որևէ կետ իր մարզին վերաբերվի։ Օրինակ՝ մեր տնտեսական 5 կետերից մեկը 20․000 մատչելի բնակարանի տրամադրումն է։ Վարձավճարները կկազմվեն տվյալ մարզի վարձավճարների մակարդակին համապատասխան, իսկ վերջում բնակարանները կդառնան մարդկանց սեփականությունը»,- ընդգծել է տնտեսագետը։

Լիլիթ Ղարաջյանը նշել է նաև, որ տնտեսական ծրագրերը միտված են մարդկանց կյանքի բարելավմանը և ուժեղ Հայաստանի կառուցմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։