«Մի վախեցիր» վիպակի շնորհանդեսը՝ Գլենդելում

30 Ապրիլի 2026, 22:40

Մշակույթ

Գլենդելում կայացել է «Մի վախեցիր» վիպակի շնորհանդեսը։ Մեծ ճանաչում ունեցող «Մի վախեցիր» ֆիլմը 20 տարի հետո վերածվել է վիպակի։

Գրքի հեղինակը խմբագիր Գնել Նալբանդյանն է։ Այն թողարկել է «Newmag» հրատարակչությունը։

Գլենդելյան շնորհանդեսին վիպակը ներկայացրել է ֆիլմի գլխավոր դերակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։

Գրքում ներկայացված որոշ դրվագներ «Մի վախեցիր» ֆիլմում չեն եղել, իսկ կինոնկարի մի քանի դրվագ էլ տեղ չի գտել գրքում։

Շնորհանդեսին մասնակցած բազմաթիվ անվանի դերասանների ու արտիստների համար ֆիլմից գրքի փոխակերպումը նորարար մոտեցում է։