Հայաստանում նշվել է Սերգեյ Պրոկոֆևի 135-ամյակը

01 Մայիսի 2026, 14:30

Մշակույթ

Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվել է ռուս և խորհրդային մեծ կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Սերգեյ Պրոկոֆևի 135-ամյակը։ Այս մասին հայտնել է «Հայաստանում Ռուսական տուն» տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ համերգի կազմակերպիչները հանդիսատեսին պարգևել են ջերմ և անմոռանալի երեկո։

«Այս դահլիճում շատ են մեր գործընկերները՝ բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, դասախոսներ, ամբիոնների վարիչներ, դպրոցների տնօրեններ, ուսմասվարներ, ռուսաց լեզվի ուսուցիչներ, որոնց ուզում եմ այս բեմից շնորհակալություն հայտնել ռուսերեն լեզվի նկատմամբ ձեր անկեղծ աջակցության համար»,- իր ողջույնի խոսքում ասել է «Հայաստանում Ռուսական տան» ղեկավար Վադիմ Ֆեֆիլով-ը։

Երեկոյի գլխավոր գործընկերն էր «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն Հայաստանում։