Գարիկ Միքայելյանն առաջին տեղն է զբաղեցրել Para Swimming World Series France 2026 աշխարհի շարքի մրցումների փուլում
02 Մայիսի 2026, 20:23
Զինվորի տան շահառու Գարիկ Միքայելյանը Փարիզում մասնակցում է Պարա լողի աշխարհի սերիային և այսօրվա լողահերթում առաջինն է հասել վերջնագծին։ Տեղեկությունը հայտնում է Զինվորի տունը։ Նշենք, որ էլեկտրահարման պատճառով զինծառայության ժամանակ Գարիկը կորցրել է ձեռքերը։
«Հայաստանի պատվիրակը մի քանի օր շարունակ հանդես է գալու տարբեր լողաոճերով։ Այսօր Գարիկը ելույթ է ունեցել 50մ թիկնալող և 100մ բրաս լողաոճերում»,- ասված է հաղորդագրությունում։
Այս մրցաշարում Գարիկին ուղեկցում են կինը՝ Արմինե Մելիք-Իսրայելյանը (որպես օգնական և մարզիչ), և Հայաստանի ազգային Պարալիմպիկ կոմիտեի պարա լողի և պարալիմպիկ մարզաձևերի խորհրդի նախագահ Մարիամ Սահակյանը։
Հավելենք, որ Գարիկը Հայաստանի բացարձակ չեմպիոն է դարձել 2025 թվականի լողի պարաօլիմպիադայում։ Նա առանց ձեռքերի 48 վայրկյանում լողում է 50 մետր։ Լողի մեջ Գարիկի ամենաուժեղ կողմը թիկնալողն է։ Նրա երազանքն է եղել միջազգային հարթակներ հասնելն ու Հայաստանը ներկայացնելը։