Ով փաստարկ չունի, Ալիևին ու Ադրբեջանին է հղում անում. Փաշինյան
05 Նոյեմբերի 2026, 14:15
Այսօր Հայաստանում փաստարկների բացակայության դեպքում հիմնական հակափաստարկը դարձել է Ալիևին և Ադրբեջանին հղում անելը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ աշխարհին նայում ենք ուրիշի առաջարկած ձևակերպումներով և հայացքներով։ Երբեմն այդ հայացքները Արևմուտքում են, երբեմն՝ Արևելքում, Հյուսիսում կամ Հարավում։
Մեր խնդիրն այն է, որ մեր սեփական հայացքով նայենք աշխարհին, մեր երկրին, մեր պետությանը և կենտրոնացած լինենք մեր պետության շահերի վրա։ Ընդ որում՝ պետության հարատևությունն այդ շահերի առանցքն ու ողնաշարն է»,- նշել է վարչապետը։