Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ընդառաջ արցախցիներն ակցիա կիրականացնեն
03 Մայիսի 2026, 11:49
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է․
«Սիրելի՛ արցախցիներ,
Տեղեկացնում ենք, որ մայիսի 4-ին Երևանում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում են գտնվելու եվրոպական խոշոր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։
Այս հնարավորությունը կարևոր ենք համարում օգտագործել՝ բարձրաձայնելու մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցեր։
Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնելու աշխարհին։
Հանդիպումը՝ մայիսի 4-ին, ժամը 08։45-ին, Թումանյանի այգու մուտքի մոտ,
Կիևյան կամրջի հարակից ստորգետնյա անցումի աստիճանների վրա։
Ակցիայի մեկնարկը՝ ժամը 09։00-ին։
Ակցիայի շրջանակներում, օրվա ընթացքում նախատեսվում են շարունակական խաղաղ գործողություններ, որոնց մասին կհայտնենք տեղում։
Ձեր ներկայությունը կարևոր է»։