Արցախի հարցի փակումը նշանակում է ցեղասպանության լեգիտիմացում․ ակցիայի մասնակից
04 Մայիսի 2026, 12:26
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց, որտեղ ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները բողոքի ակցիա են իրականացնում։
Ակցիայի մասնակիցների մեկի խոսքով՝ իրենց նպատակն է ցույց տալ, որ Հայաստանն ունի խոսքի ազատության խնդիր։
«Հայաստանում կան քաղբանտարկյալներ, անազատության մեջ գտնվող լրագրողներ և արքեպիսկոպոսներ։ 100 հազար արցախցիների իրավունքները ոչ միայն չեն պաշտպանվում այս իշխանությունների կողմից, այլև ամեն կերպ խոչընդոտվում է դրանց իրացումը։ Այս ամենը ժողովրդավարություն անվանելով՝ նրանք վնասում են ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի ազգային շահին, այլև հենց ժողովրդավարության գաղափարին, քանի որ այս ամենը, ինչ մենք ունենք, բռնապետություն է, ոչ թե ժողովրդավարություն»,- լրագրողների հետ զրույցում նշել է ակցիայի մասնակիցը։
Դիմելով Հայաստան ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նա նշել է․ «Արցախի հարցը փակելով, այս իշխանությունների գործելակերպը արդարացնելով և լեգիտիմացնելով՝ դուք նաև արդարացնում եք ցանկացած քաղաքական հարց և հակամարտություն էթնիկ զտմամբ ու ցեղասպանությամբ ավարտելու պրակտիկան»։
Մանրամասները՝ տեսանյութում։